Մոլդովայում և Հայաստանում խոսում են այն մասին, որ Ռուսաստանը շահագրգռված է օգտագործելու ռուսամետ ընդդիմադիր քաղաքական գործիչներին երկու երկրներին ներսից ապակայունացնելու համար։ Այս մասին գրել է InteliNews հարթակը: Վրաստանի, Մոլդովայի և Հայաստանի կառավարությունների կողմից օգտագործվող աշխարհաքաղաքական խոսույթները վկայում են ներքին քաղաքականության դինամիկայի վրա էկզոգեն գործընթացների ազդեցության աճող աստիճանի մասին։
«Արդյունքում՝ կառավարման գործընթացում ձախողումների համար պատասխանատվությունը նվազում կամ նույնիսկ զրոյանում է։ Այսպիսով՝ ժողովրդավարական գործընթացները փոխվում են ի վնաս թափանցիկության, արժանիքների և օրենքի գերակայության՝ հիպոթետիկ պատերազմի և իրական «Ռուսաստանի ձեռքի» մասին խոսույթների ճնշման ներքո»,- նշվել է հոդվածում:
Eurasianet-ն, իր հերթին, գրել է, որ մինչ հայերը իրենց լքված են զգում Ռուսաստանի կողմից, Ալիևը և նրա շատ հայրենակիցներ, կարծես թե, դառնացած են ԵՄ-ի կողմից մերժված լինելու պատճառով: Տարիներ շարունակ Ալիևը ձգտել է իր կառավարության և իր երկրի համար բարենպաստ իմիջ ձևավորել Եվրոպայի աչքերում: Բայց Արցախը գրավելու Ադրբեջանի հաջող արշավից հետո ԵՄ-Ադրբեջան հարաբերությունները թուլացել են: Ըստ Բաքվի՝ ԵՄ-ը սիրաշահում է ՀՀ-ին խաղաղ բանակցություններում: Վերջին ամիսներին Ալիևը դատապարտել է Եվրախորհրդին և եվրոպական այլ կառույցներին` միաժամանակ առանձնահատուկ թշնամանք դրսևորելով Ֆրանսիայի հանդեպ: