
Հայաստանն ընտրում է. մեկնարկեց ԱԺ ընտրության քվեարկությունը
Ընտրատեղամասերն արդեն բաց են, քվեարկությունը սկսված: Այսօր Հայստանի Հանրապետությունը կընտրի նոր խորհրդարան: որի արդյունքով կձևավորվի 9-րդ գումարման Ազգային ժողովը։ Խորհրդարանում առնվազն 101 մանդատի համար պայքարում է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք։
Քվեաթերթիկում քաղաքական ուժերը ներկայացված են հետևյալ հերթականությամբ․
1․ Ռեֆորմիստների կուսակցություն
2․ «Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցություն
3․ «Ուժեղ Հայաստան» դաշինք
4․Հայաստանի Շնորհապետական կուսակցություն
5․ «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցություն
6․ «Միասնության թևեր» կուսակցություն
7․ «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն
8․ «Ազգային ժողովրդավարական բևեռ» կուսակցություն
9․ «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցություն
10․ «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն
11․ «Հանրապետություն» կուսակցություն
12 ․«Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցություն
14․ «Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն
15․ «Դեմոկրատիա օրենք կարգապահություն» կուսակցություն
16․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
17․ «Հայաստան» դաշինք
18․ «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցություն
19․ «Լուսավոր Հայաստան» կուսակցություն
Ի սկզբանե ընտրությանը մասնակցելու հայտ էր ներկայացրել 19 քաղաքական ուժ։ Սակայն քվեարկությունից օրեր առաջ «Ալ-յանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել և դուրս եկել ընտրապայքարից։
Այսինքն՝ այսօր ընտրատեղամասերում քաղաքացիները չեն հանդիպի 13 համարի քվեաթերթիկի։
Խորհրդարան անց-նելու համար կուսակցությունները պետք է հավաքեն առնվազն 4, իսկ դաշինքները՝ 8 տոկոս ձայն։ Ընտրությունը տեղի կունենա համամասնական ընտրա-կարգով, և դրա արդյունքով կորոշվի ոչ միայն խորհրդարանի կազմը, այլև առաջիկա 5 տարիների քաղաքական օրակարգը։
Հայաստանում ընտրելու իրավունք ունի ընդհանուր առմամբ 2 միլիոն 485 հազար 851 քաղաքացի։
Ընտրական գործընթացը կազմակերպվել է այնպես, որ քվեարկելու հնարավորություն ունենան նաև հատուկ խմբերում գտնվող քաղաքացիները։
Նրանցից 22 հազար 734 ընտրող ընդգրկված է ըստ գտնվելու վայրի՝ այսինքն՝ քվեարկում է այն տեղամասերում, որտեղ տվյալ պահին գտնվում է։ 492 քաղաքացի հաշվառում չունեն, սակայն նույնպես ներառվել են ընտրական գործընթացում և կարող են մասնակցել քվեարկությանը։


