15 Հոկ
2026
17° c ԵՐԵՎԱՆ
20° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բարեկամներ «այսուհետև և ընդմիշտ»․ Ղրղզստանն ու Տաջիկստանը պետական սահմանի մասին համաձայնագիր են ստորագրել   

Բարեկամներ «այսուհետև և ընդմիշտ»․ Ղրղզստանն ու Տաջիկստանը պետական սահմանի մասին համաձայնագիր են ստորագրել  

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովն ու Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը հայտարարել են Ղրղզստան-Տաջիկստան պետական սահմանի վերաբերյալ համաձայնագրի ստորագրման մասին։ Ժապարովի խոսքով՝ սա պատմական փաստաթուղթ է, որը երկու երկրների միջև սահմանն ամրապնդում է ՝ որպես բարեկամության և բարիդրացիության խորհրդանիշ «այսուհետև և ընդմիշտ»։

«Մենք հաստատեցինք մեր վճռականությունը՝ ձեռնարկելու անհրաժեշտ միջոցներ մեր երկրների միջև բարեկամության և բարիդրացիության համակողմանի ամրապնդման համար»,- ընդգծել է Ժապարովը։

Նախագահը հավելել է, որ երկրների միջև առևտրատնտեսական համագործակցությունը նոր մակարդակի կհասնի. «Անհրաժեշտ միջոցներ կձեռնարկվեն տնտեսական կապերի որակյալ զարգացման համար, ինչը հնարավորություն կտա հասնել զգալի բեկման»։ Այցի ընթացքում ստորագրվել է ճանապարհների կառուցման և օգտագործման, ինչպես նաև ջրային տնտեսության և էներգետիկ օբյեկտների հասանելիության մասին համաձայնագիր։

Ղրղզստանի նախագահն ընդգծել է Տաջիկստանում ղրղզների, իսկ Ղրղզստանում տաջիկների էթնիկական և լեզվական ինքնության պահպանման կարևորությունը։ Նա նշել է, որ աջակցություն կտրամադրվի մշակութային ազգային կենտրոններին և հասարակական միավորումներին, ինչը թույլ կտա պահպանել մայրենի լեզուն, մշակույթը, ավանդույթներն ու սովորույթները։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ