19 Հլս
2024
20.2° c ԵՐԵՎԱՆ
13.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«32 տարի առաջ հռչակվելով Արցախի Հանրապետություն՝ մեր երկիրը կայացել է որպես հայկական պետություն»․ Արցախի ԱԺ  նախագահի շնորհավորական ուղերձը Անկախության օրվա առթիվ

«32 տարի առաջ հռչակվելով Արցախի Հանրապետություն՝ մեր երկիրը կայացել է որպես հայկական պետություն»․ Արցախի ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձը Անկախության օրվա առթիվ

Արցախի Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանն Արցախի Հանրապետության օրվա առթիվ ուղերձ
է հղել․

«Սիրելի´ հայրենակիցներ

Արցախի պետականության կայացման հիմնական փուլերից մեկը 1991թ. սեպտեմբերի 2-ին
ԼՂՀ հռչակման մասին որոշումն էր:

32 տարի առաջ հռչակվելով Արցախի Հանրապետություն՝ մեր երկիրը կայացել է որպես հայկական
պետություն՝ «հարգելով ու հետևելով Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի և տնտեսական,
սոցիալական ու մշակութային իրավունքների մասին միջազգային համաձայնագրի, քաղաքացիական,
քաղաքական և մշակութային իրավունքների մասին միջազգային համաձայնագրի սկզբունքներին
և ակնկալելով միջազգային հանրության ըմբռնումն ու աջակցությունը»:

32 տարիների ընթացքում Արցախը դիմագրավել է 2 լայնածավալ պատերազմ, ապրել ենք հաղթանակի
բերկրանքը, ձևավորվել են պետական ինստիտուտներ, երկիրը զարգացել ու բարգավաճել է, սակայն
թշնամին 2020թ-ին հրահրած պատերազմով նպատակ է դրել իսպառ վերացնել Արցախի Հանրապետությունը:

Արցախի պետականության համար պայքարի այս փուլում մարտի դաշտն ընդլայնվել է. առօրյա,
կենցաղային  դժվարությունները հաղթահարող մեր
հայրենակցից մինչև դիրքապահը կանգնած են ճակատային դիրքերում: Կանգնած ենք, քանի որ
բոլորիս պարտքն է՝ անարդյունք չթողնել մեր հայրերի, քույրերի, եղբայրների և  զավակների թափած արյունն ու քրտինքը:

Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության  օրվա առթիվ, մաղթում ուժ ու կորով, տոկունություն,
համբերություն, արժանապատիվ ու բարեկեցիկ ապագա»: