
Նոր «հնարավորություն»՝ ապագա զինվորի համար. կառավարությունն ընդունեց նախագիծը
Զինվորական ծառայության մասին նախագծի քննարկումը այսօր Կառավարության նիստում տևեց 17 րոպե։
Կառավարությունում քննարկվող նախագծի հեղինակը ՔՊ–ական պատգամավոր Հայկ Սարգսյանն է։ Ըստ ընդունված նախագծի քաղաքացին կարող է պարտադիր զինվորական ծառայություն անցնել ընդամենը 1 ամիս ու վճարել 24 միլիոն դրամ, 4 ամիս ծառայելու դեպքում 18 միլիոն դրամ, մինչև 16 տարին լրանալը ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու պետական տուրք սահմանվել է 15 միլիոն դրամը։ Իսկ ի՞նչ նպատակ ունի այս նախագիծը։ Այդ հարցին Սուրեն Պապիկյանը կպատասխանի, մինչ այդ փոխվարչապետը հիշեցում-հարց ունի։