09 Հուլ
2026
18° c ԵՐԵՎԱՆ
20° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Եմենի ափերի մոտ 150 ներգաղթյալ տեղափոխող նավ է խորտակվել.զոհվել է ավելի քան 20 մարդ

Եմենի ափերի մոտ 150 ներգաղթյալ տեղափոխող նավ է խորտակվել.զոհվել է ավելի քան 20 մարդ

Եմենի հարավում գտնվող Աբյան նահանգի ափերի մոտ Աֆրիկայից միգրանտներ տեղափոխող նավի խորտակման հետևանքով ավելի քան 20 մարդ է զոհվել. Հայտնում «Սինհուա» գործակալությունը:

Տեղի անանուն պաշտոնյան «Սինհուային» հայտնել է, որ նավը շրջվել է շաբաթ օրը ժամը 23.00-ին ուժեղ քամիների պատճառով: Փրկարարական խմբերը կիրակի առավոտյան տեղում ավելի քան 20 մարմին են հայտնաբերել Շուքրա և Զինջիբար քաղաքների ափերի մոտ: Տասնյակ միգրանտներ շարունակում են անհետ կորած համարվել», – ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ 12 փրկվածներ տեղափոխվել են հիվանդանոց:

Աբյան նահանգի անվտանգության վարչությունը հայտնել է, որ անվտանգության ուժերն իրականացնում են Եթովպիայից ներգաղթյալների մարմինները ջրից դուրս բերելու գործողություն:

Ընտրություն 2026   Ընտրություն 2026