09 Հուլ
2026
18° c ԵՐԵՎԱՆ
20° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Քանդվել է կամուրջ, հեղեղվել է 3 գյուղ, մայրուղին փակվել է. վատ եղանակի հետևանքները ՌԴ-ում

Քանդվել է կամուրջ, հեղեղվել է 3 գյուղ, մայրուղին փակվել է. վատ եղանակի հետևանքները ՌԴ-ում

Կուբանում եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքների վերացման համար ներգրավվել է 57 մարդ և 15 միավոր տեխնիկա:

Կուբանում երեք գյուղ է հեղեղվել ուժեղ տեղումներից և Դեֆան գետի ջրի մակարդակի բարձրացումից, հաղորդում է ՌԴ Կրասնոդարի երկրամասի քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և բնական աղետների հետևանքների վերացման նախարարության գլխավոր վարչությունը։

««Մ-4 Դոն» դաշնային ավտոճանապարհին սելավը դուրս է եկել և երկու ուղղությամբ փակել մայրուղին: Ջրի հզոր հոսքը ողողել է տարածաշրջանի կամուրջներից մեկը։

Տուապսեի շրջանում բարդ իրավիճակ է։ Փրկարարները տարհանում են այնտեղ հանգստացող մանկական տուրիստական խմբերին։ Մոլդովական լեռնանցքով երթևեկությունը սահմանափակ է:

Նովոմիխայլովսկի առողջարանային գյուղում վարարած գետը հոսում է հենց բնակիչների պատուհանների տակ։ Մարդկանց տարհանում են հրշեջ մեքենաներով։

Նշվում է, որ անբարենպաստ եղանակային պայմանների հետևանքների վերացման համար ներգրավվել է 57 մարդ և 15 միավոր տեխնիկա:

Ինտենսիվ անձրևներն ու քամիները կշարունակվեն, ինչը կարող է հանգեցնել ջրի մակարդակի հետագա բարձրացման, այդ թվում՝ մինչև վտանգավոր աստիճանի:

Գերատեսչությունից հավելել են, որ իրավիճակը ՌԴ ԱԻՆ Կրասնոդարի երկրամասի գլխավոր վարչության հատուկ հսկողության տակ է:

Ընտրություն 2026   Ընտրություն 2026