15 Նոյ
2025
6° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«bank24.am»-ը գործում է ՀՀ կենտրոնական բանկի վերահսկողության շրջանակից դուրս. ԿԲ-ն զգուշացնում է

«bank24.am»-ը գործում է ՀՀ կենտրոնական բանկի վերահսկողության շրջանակից դուրս. ԿԲ-ն զգուշացնում է

Կենտրոնական բանկի ձեռք բերած տեղեկությունների ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «bank24.am» անվանումով ներկայացող ընկերությունն իր կողմից բացված կայքէջերի և տարբեր սոցիալական ցանցերում (Tiktok, Facebook, Instagram) հրապարակված գովազդների միջոցով հանդես է գալիս վարկեր տրամադրելու հրապարակային առաջարկությամբ:

ԿԲ-ի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ ՀՀ կենտրոնական բանկի կողմից վերոնշյալ ընկերությանը չի տրամադրվել որևէ տեսակի գործունեություն իրականացնելու լիցենզիա, հետևաբար՝ վերջինս գործում է ՀՀ կենտրոնական բանկի վերահսկողության շրջանակից դուրս:

«Զեղծարարություններից և ֆինանսական կորուստներից խուսափելու նպատակով քաղաքացիներին հորդորում ենք զգոն լինել և օգտվել բացառապես ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ֆինանսական ծառայություններ մատուցող կազմակերպություններից»,- ասված է հայտարարության մեջ: 

Ռազմագերիներ