ABCMEDIA
Թագուհի Թովմասյանը դիմել է դատարան՝ հանձնաժողովի նախագահի իր լիազորությունները վերականգնելու պահանջով

Թագուհի Թովմասյանը դիմել է դատարան՝ հանձնաժողովի նախագահի իր լիազորությունները վերականգնելու պահանջով

Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը
դատարան է դիմել՝ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնում
իր լիազորությունները վերականգնելու պահանջով: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ
հայտնել է պատգամավորը։

«Դատարանից պահանջում եմ վերականգնել իմ լիազորությունները,
քանի որ այդ գործընթացը տեղի է ունեցել ծայրից ծայր ապօրինի»,- նշել է պատգամավորը:

Թովմասյանի փոխանցմամբ՝ ինքը նախապես անաշխատունակության
մասին տեղեկացրել է Ազգային ժողովի նախագահին։

Հիշեցնենք, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր»
խմբակցությունը զրկել է Թագուհի Թովմասյանին խորհրդարանի Մարդու իրավունքների պաշտպանության
հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ ՔՊ-ականները պատճառաբանել էին, թե ընդդիմադիր պատգամավորը
բացակայել է Ազգային ժողովի խորհրդի նիստերից։