
Տեր-Պետրոսյանը շուրջ 1 ժամ զրուցել է Ֆրանսիայի դեսպանի հետ
ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դեկոտինիեին։
«Շուրջ մեկ ժամ տևած զրույցի ընթացքում, դեսպանի խնդրանքով, Նախագահը ներկայացրել է հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների խորացման և Հայաստանում ներքաղաքական լարվածության մեղմացման հեռանկարների, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ իր տեսակետները։
Հանիպմանը ներկա էին դեսպանատան Առաջին քարտուղար Ժյուլի Ֆորը և ՀՀ Առաջին նախագահի գրասենյակի տնօրեն Ավետիս Ավագյանը»,-գրել է Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը։


