17 Հոկ
2026
18° c ԵՐԵՎԱՆ
20° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արմավիրում բեռնատար է պայթել, կա տուժած

Արմավիրում բեռնատար է պայթել, կա տուժած

Նոյեմբերի 11-ին՝ ժամը 16։14-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի վերջնամասում՝ գազալցակայանում, պայթել է բեռնատար ավտոմեքենա․ տեղեկացնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների՝ պայթել է «GAZelle» մակնիշի բեռնատարի գազաբալոնը․ կա տուժած»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ