ABCMEDIA
Անտարբերության քաղաքական զավակները․ փախստականները տագնապի լույս են վառել

Անտարբերության քաղաքական զավակները․ փախստականները տագնապի լույս են վառել

Տարիներ շարունակ թմբկահարելով
ու միշտ օրակարգում պահելով փախստականների հարցը, Ադրբեջանն այսօր կարծես թե կարողանում
է լուծել նրանց «վերադարձի» ու վերաբնակեցման խնդիրը։ Ի հակադրություն Ադրբեջանի անհիմն
պահանջների, մենք առարկելու ոչինչ չունենք։ 35 տարի շարունակ Սումգայիթից ու Բաքվից
փախստականների հարցը այդպես էլ չդարձավ օրակարգային, ավելի քան կես միլիոն փախստական
հայերի խնդիրը միշտ էլ եղավ երկրորդական։ Փախստականների ոմանք անգամ իրենց փախստական
լինելու փաստը հաստատող վկայական ու կարգավիճակ չունեն։ Չկա հստակ վիճակագրություն։
Պետական վերջին տարիների քաղաքականությունն էլ կարծես թե ընդհանրապես դուրս է մղել
նրանց թե բանակցային հարցերից, թե սոցիալական ծրագրերից։ Փախստականներն այսօր արդեն
վառում են տագնապի ազդանշանը։