ABCMEDIA
Երևանցիների ավելի քան 30%-ը չգիտի՝ ում օգտին քվեարկել Երևանի քաղաքապետի ընտրություններին, 13.5%-ը՝ չի մասնակցելու․ հարցում

Երևանցիների ավելի քան 30%-ը չգիտի՝ ում օգտին քվեարկել Երևանի քաղաքապետի ընտրություններին, 13.5%-ը՝ չի մասնակցելու․ հարցում

«GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրել է անցած ամիս իրականացված հետազոտության արդյունքները։

Հարցումն անցկացվել է հունիսի 21-24-ը, որին մասնակցել է 1100 մարդ։ Ի թիվս այլ հարցերի՝ քաղաքացիներին հարցրել են՝ ո՞ր կուսակցությանն են պատրաստվում քվեարկել Երևան քաղաքի ընտրություններում։

Ստորև ներկայացնում ենք հարցման արդյունքները․


«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն/ Տիգրան Ավինյան- 10.1%

Հայկ Մարությանի ղեկավարած կուսակցություն- 8.2%

Հայաստան Դաշինք/Լևոն Քոչարյան- 5.3%

ՀՀԿ/ Տարոն Մարգարյան- 4.5%

«Հանրային Ձայն» կուսակցություն/Արտակ Գալստյան- 3.2%

Ապրելու Երկիր/Մանե Թանդիլյան-2.9%

Լուսավոր Հայաստան/Դավիթ Խաժակյան-2.1%

Կարեն Սարգսյան- 0.8%

Արման Թաթոյան-0.5%

Վիկտոր Մնացականյան- 0.5%

ԲՀԿ- 0.3%

Այլ- 1.3%

Ոչ մեկին-16.4%

Չեն մասնակցելու ընտրություններին- 13.5%

Դժվարանում է պատասխանել- 30.2%