16 Հոկ
2026
17° c ԵՐԵՎԱՆ
23° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ո՞ր փողոցներում է արգելվել մեքենաների կայանումը

Ո՞ր փողոցներում է արգելվել մեքենաների կայանումը

Դեկտեմբերի 1-ից Սայաթ-Նովայի պողոտայում՝ Սայաթ-Նովայի պողոտա-Ավագ Պետրոսյան փողոցի խաչմերուկից մինչև Սայաթ-Նովայի պողոտա-Խանջյան փողոցի խաչմերուկ երթևեկելի գոտու աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը․ տեղեկացնում են քաղաքապետարանից։

Օրեր առաջ կանգառն արգելվել էր նաև Փափազյան փողոցում։ «Սարալանջի պողոտա-Փափազյան փողոց խաչմերուկից մինչև Փափազյան-Քոչարի փողոցների խաչմերուկ, երթևեկելի գոտու աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը»,- կրկին տեղեկացրել էին քաղաքապետարանից։

Մոտ մեկ ամիս առաջ էլ Չարենցի փողոցում՝ Խրիմյան Հայրիկի անվան թիվ 10 հիմնական դպրոցի հարակից ճանապարհահատվածում, արգելվել էր տրանսպորտային միջոցների հետադարձը։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ