06 Մայ
2026
18° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՃՏՊ՝ Երևան-Գյումրի ճանապարհին․ կա 4 տուժած

ՃՏՊ՝ Երևան-Գյումրի ճանապարհին․ կա 4 տուժած

Երեկ՝ նոյեմբերի 28-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոշ-Թալին ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ տեղեկացնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 52-րդ կմ-ին «Ford» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հանտվածից և բախվել ճանապարհի բաժանարար բետոնե պատնեշին․ չորս տուժած  հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը»,- ասված է հաղորդագրության մեջ։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026