ABCMEDIA
Պրիգոժինի նկատմամբ հարուցված քրեական գործը կկարճվի, նա գնում է Բելառուս. Պեսկով

Պրիգոժինի նկատմամբ հարուցված քրեական գործը կկարճվի, նա գնում է Բելառուս. Պեսկով

«Վագներ» խմբավորման ղեկավար Պրիգոժինի նկատմամբ քրեական գործը կկարճվի, նա կգնա Բելառուս։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Պեսկովը։

«Կար ավելի կարևոր նպատակ՝ խուսափել արյունահեղությունից և ներքին առճակատումից, այդ նպատակների անվան տակ էին Լուկաշենկոյի ջանքերը»,- ասել է Պեսկովը։ 

«Ալեքսանդր Լուկաշենկոն վաղուց անձամբ ծանոթ է Պրիգոժինի հետ, սա նրա անձնական առաջարկն էր. Մենք շնորհակալ ենք նախագահին այս ջանքերի համար»,- ասել է ՌԴ նախագահի խոսնակը։