16 Հուլ
2026
28° c ԵՐԵՎԱՆ
24° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Եթե առաջիկա կիրակի ընտրություն լիներ, ո՞ւմ կընտրեին քաղաքացիները․ հարցում

Եթե առաջիկա կիրակի ընտրություն լիներ, ո՞ւմ կընտրեին քաղաքացիները․ հարցում

Եթե առաջիկա կիրակի ընտրություն լիներ, հարցվածների 16․5 տոկոսը կընտրեր իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ այսօր հրավիրած ասուլիսում հայտարարել է MPG -Gallup International in Armenia-ի տնօրեն Արամ Նավասարդյանը։

«Մեր ձևով» շարժմանը կընտրեր հարցվածների 7,2 տոկոսը, «Հայաստան» դաշինքին՝ 6․8 տոկոսը։

«Բարգավաճ Հայաստան»-ին կընտրեր 4,5 տոկոսը, ԴՕԿ կուսակցությանը ձայն կտար հարցվածների 3․8 տոկոսը, ՀՀԿ-ին՝ 2․7 տոկոսը, Հայաստանի շնորհապետական կուսակցությանը՝ 2․3 տոկոսը, «Միասնության թևեր»-ին՝ 1․5 տոկոսը, «Հանրապետություն» կուսակցությանը՝ 1․5 տոկոսը, ՀՅԴ-ին՝ 1․4 տոկոսը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը՝ 1․2, ՀԱԿ-ին՝ 1․2 տոկոսը։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026