26 Հլս
2024
19.8° c ԵՐԵՎԱՆ
13.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուսական հրետանային ստորաբաժանումները Դոնեցկի մոտ ոչնչացնում են ուկրաինական թաքնված դիրքերը

Ռուսական հրետանային ստորաբաժանումները Դոնեցկի մոտ ոչնչացնում են ուկրաինական թաքնված դիրքերը

Ռուսական հրետանային ստորաբաժանումները Դոնեցկ քաղաքի մոտ ոչնչացրել
են ուկրաինական թաքնված դիրքերը․ այս մասին  ասված է ՌԴ պաշտպանության
նախարարության հաղորդագրության մեջ․ փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Առաջին բանակային կորպուսի իններորդ մոտոհրաձգային բրիգադի ռուսական
հրետանային ստորաբաժանումները մարտական հերթապահության ժամանակ ոչնչացրել են ուկրաինական
թիրախներ Դոնեցկի մերձակայքում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Օդային հետախուզությամբ հայտնաբերվել են ուկրաինական ճամբարների
վայրեր։ 

«Թիրախային ուղղություններն ստանալուց հետո հրետանային ստորաբաժանումներն
օպերատիվորեն շարժվել են կրակային դիրքեր և իրականացրել ճշգրիտ հարված», – նշել են 
ՌԴ ՊՆ-ից։