
ՀՅԴ-ն կազմակերպում է ավանդական Ջահերով երթը․ ինչպե՞ս դառնալ ջահակիր
Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին ընդառաջ՝ ՀՅԴ-ն կազմակերպում է ավանդական Ջահերով երթը, որը կկայանա ապրիլի 23-ին, ժամը 20։00-ին: Երթը կմեկնարկի Հանրապետության հրապարակից․ տեղեկացնում են ՀՅԴ-ից։
«Ջահերով երթը խորհրդանշում է շարունակական պայքարը՝ ուղղված Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը՝ ընդդեմ ուրացման ու մոռացության։
Երթը նպատակ ունի հիշեցնելու, որ արդարության վերականգնման համար պայքարը մշտական է։
Այս տարի ևս բոլոր ցանկացողները հնարավորություն ունեն մասնակցել Ջահերով երթին՝ որպես ջահակիր:
Ջահակիր դառնալու համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղումով»,- ասված է հաղորդագրությունում։


