
ՔՊ-ին խորհուրդ եմ տալիս լոբի աճեցնել, ասֆալտ անել չեն կարողանում․ «նորոգումից» հետո «իսակովյան լիճ» է առաջացել․ Մեսրոպ Մանուկյան
Իսակովի պողոտայում ջրահեռացման հարցը չեն լուծել, ճանապարհը տեղ-տեղ խորդուբորդ է, ինչի պատճառով էլ առաջացել է «իսակովյան լիճ»․ լրագրողների հետ զրույցում ասել է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը։
«Ինչքան ուզում ա հելնեն վերև, իջնեն ներքև, Իսակովի պողոտայում շինարարությունը վատ են արել։ Գծանշումն արել ու, իբրև թե, ավարտել են, բայց երեկ՝ անձրևից հետո, երթևեկել եմ պողոտայում, արդեն լիճ էր գոյացել՝ «իսակովյան լիճը»,- նշել է նա։
Ավագանու անդամն, անդրադառնալով ՔՊ-ի որակյալ ասֆալտ անելու հայտարարություններին, ընդգծել է․ «Ոչինչ էլ չեն կարողանում, իրենց խորհուրդ եմ տալիս լոբի աճեցնել, միգուցե գյուղատնտեսությամբ զբաղվելը ստացվի իրենց մոտ․․․ Հա՛մ դիլետանտ են, հա՛մ՝ թալանչի։ Ոչ միայն ջերահեռացման համակարգ չկա Իսակովում, այլ երբ հասնում ես Ոստիկանության ակադեմիայի մոտ, ճանապարհը դառնում է խորդուբորդ»։


