
Դատախազությունը վերածվել է «նիկոլադուքյանի»․ Երևանի նախկին դատախազ
««Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» ՀԿ-ն հրապարակել է հանրության ընկալման ցուցանիշները դատախազության վերաբերյալ, մասնավորապես հարցված քաղաքացիների 60 տոկոսն այն կարծիքին են, որ ՀՀ դատախազությունը լիովին կամ մասամբ կոռումպացված է․ գրում է փաստաբան, Երևան քաղաքի նախկին դատախազ Րաֆֆի Ասլանյանը։
Փաստաբանական գործունեությանս արդյունքում համոզմունք ունեմ, որ դատախազությունն առհասարակ կոռումպացված չէ, ինչը ՀՀ գլխավոր դատախազի, ցավոք, միակ առավելությունն է, իհարկե՝ նրա զուտ տեսական գրագիտությունը չհաշված։
Իսկ հանրային ընկալումը հակառակի մասին է, քանի որ դատախազությունն ապրում է իր պատմության ամենաքաղաքականացված ժամանակաշրջանը, վերածվել է պարզապես «նիկոլադուքյանի», ինչի պատճառով ձևավորված համատարած դիլետանտիզմն ու անգրագիտությունն արդեն սահմաններ չեն ճանաչում, իսկ եզակի գրագետ, աշխատասեր դատախազները, հատկապես ինքնուրույնությունից զրկված լինելով, չեն կարողանում քաղաքացու ընկալումներում եղանակ փոխել»,- նշել է նա։


