24 Մայ
2026
10° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հս․ Կորեայի կանանց ֆուտբոլի հավաքականը կայցելի Հրվ․ Կորեա

Հս․ Կորեայի կանանց ֆուտբոլի հավաքականը կայցելի Հրվ․ Կորեա

Հյուսիսային Կորեայի «Նեգոհյան» կանանց ֆուտբոլային ակումբը մայիսի 20-ին խաղ կանցկացնի Հարավային Կորեայի «Սուվոն» ակումբի հետ․ գրում է Reuters գործակալությունը։

Թիմերը կհանդիպեն Ասիայի կանանց Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչին մասնակցելու համար։ Նշվում է, որ սա վերջին 8 տարվա ընթացքում հյուսիսկորեացի մարզիկների առաջին այցն է Հրվ․ Կորեա։

Վերջին անգամ Փհենյանը մարզիկներ էր ուղարկել Սեուլ 2018 թվականին Փհենյանի ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ՝ Հարավային Կորեայի հետ առաջին անգամ կազմելով հոկեյի միասնական թիմ։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026