04 Մայ
2026
15° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փաշինյանն Ալիևի թեկնածուն է, իսկ մյուսների համար պարզապես հարմար գործիչ է․ ադրբեջանագետ

Փաշինյանն Ալիևի թեկնածուն է, իսկ մյուսների համար պարզապես հարմար գործիչ է․ ադրբեջանագետ

Իմ կարծիքով, Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի հյուրընկալումը Հայաստանի կողմից ինքնին դրական երևույթ է․ գրում է ադրբեջռանագետ Տաթև Հայրապետյանը։

«Այս հնարավորությունը պետական շահը սպասարկող իշխանությունը մաքսիմալ կօգտագործեր հօգուտ պետության, ոչ թե հօգուտ սեփական նեղ անձնական շահերի։ Կփորձեր սա դարձնել հնարավորություն՝ ավելի շոշափելի ու առարկայական երկկողմ և բազմակողմ կապերի խորացման համար, բայց դրա համար պետք է պետությունն ունենա տեսլական՝ երկարաժամկետ և հնարավորինս հստակ, լուրջ ու շոշափելի արդյունքների հասնելու համար։

Բացասականն այն էր, որ այս հարթակը Ալիևի կողմից դարձավ էթնիկ զտումը գովերգելու վայր, իսկ որոշ գործիչներ էլ այն, ինչ անգամ իրենց մայրաքաղաքներից չեն հայտարարում, որոշեցին հայտարարել Երևանից։ Սա, իհարկե, ուղիղ վերաբերմունք է հյուրընկալող կողմի հանդեպ։

Այսքանով հանդերձ՝ ես կարծում եմ, որ ընդդիմադիր դաշտը ոչ թե պետք է զբաղվի այս ամենը փնովելով կամ սա ներկայիս ստախոսին որպես բացառիկ աջակցություն ներկայացնելով, որով կամա թե ակամա միայն «Քանդենք պետությունը» կուսակցությանը եք օգնում, այլ պետք է սրանից բխեցնի իր օրակարգերը և ծառայեցնի դրանք իր նպատակներին, եթե դրանք կան։

Նաև ասեմ՝ իմ համոզմամբ, Փաշինյանը օդի ու ջրի պես պետք է բացառապես Ալիևին, դրա համար էլ հենց Ալիևի թեկնածուն է, իսկ մյուսների համար նա պարզապես հարմար է։ Ոչինչ չասող, ոչ մի պահանջ չունեցող կերպարը շատերին է հարմար, առավել ևս՝ երբ միշտ պատրաստ է կատարել այլոց պահանջները։ Ուստի պետք չէ չափազանցնել նրա՝ շատերին հարմար լինելու հանգամանքը՝ վերածելով դա նրա օգտին քաղաքական կապիտալի։ Դա սխալ է՝ բոլոր առումներով»,- նշում է Հայրապետյանը։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026