
ԱՄԷ-ն Իրանին սպառնում է պատասխան կրակով
ԱՄԷ Ֆուջեյրայի նավթարդյունաբերական օբյեկտի հրթիռակոծումից հետո, ինչին ըստ տարբեր աղբյուրների՝ հարվածել է Իրանը, Էմիրությունների արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է․ «ԱՄԷ-ն չի հանդուրժի իր անվտանգությանն ուղղված որևէ ոտնձգություն, հետևաբար՝ ունի բոլոր լիազորությունները՝ Իրանին համարժեք պատասխան տալու։ ԱՄԷ-ն Իրանի վրա է դնում հարձակումների հետևանքների ամբողջ պատասխանատվությունն ու պահանջում ՝ անհապաղ դադարեցնել կրակը։
Իրանի պետական հռուստառադիո ընկերությունն էլ, հղում անելով սեփական ռազմական աղբյուրին, հայտնել է, որ Թեհրանը չի ունեցել ու չունի ԱՄԷ-ին հարվածելու մտադրություն։


