
2020թ․ պատերազմի ժամանակ տեսանք, որ Ռուսաստանը լքեց Հայաստանին․ Մակրոն
Շատերը երկար ժամանակ կարծում էին, որ Հայաստանի ճակատագիրը միայն հնարավոր է Ռուսաստանի հովանու ներքո։ 2020 թվականի պատերազմը, այն, ինչ դուք ապրեցիք, այն ողբերգությունը, որ շատ ընտանիքներ վերապրեցին, տեսանք, որ դա այն հովանավորչությունը չէ, ինչպես շատերը պատկերացնում էին, տեսանք, որ Ռուսաստանը լքեց Հայաստանին․ այսօր «Երևանյան երկխոսություն» համաժողովում ասաց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Շատերին թվում էր, թե Հարավային Կովկասը կարծես միշտ պետք է պաշտպանվի ինչ-որ մեկի կողմից։ Հայաստանի պահը եկավ ապացուցելու, որ խաղաղությունը, որ դուք ընտրել եք, իրատեսական է, և որ բարգավաճումը հնարավոր է առանց կայսրությունների միջամտության»,- ասաց նա։


