05 Մայ
2026
19° c ԵՐԵՎԱՆ
17° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանում ձերբակալվել է տղամարդ, որը պնդում է, թե ինքը Հիսուս Քրիստոսն է

Իրանում ձերբակալվել է տղամարդ, որը պնդում է, թե ինքը Հիսուս Քրիստոսն է

Իրանի իշխանությունները Յազդ նահանգում ձերբակալել են մի տղամարդու, որը պնդում է, որ ինքը Հիսուս Քրիստոսն է գրում է Fars գործակալությունը՝ հղում անելով դատախազությանը։

Յազդի գլխավոր դատախազը նշել է, որ հետախուզական գործողությունների արդյունքում հայտնաբերվել և վերացվել է «քրիստոնեական աղանդի հետ կապված ցանց»։

Դատախազի խոսքով՝ կասկածյալը պնդել է, որ իրեն ընտրել է Աստված, ապա ասել է, որ ինքը Հիսուս Քրիստոսն է։

Նշվում է, որ աղանդավորական ցանցը ստեղծել է «տնային եկեղեցի» և զգալի թվով ընտանիքի անդամների ու ծանոթների է ներգրավել։ Դատախազությունը ցանցը բնութագրել է որպես «սիոնիստական քրիստոնեական» աղանդ՝ նշելով, որ այն կապեր ունի արտերկրում գտնվող և Իսրայելի հետ կապված քրիստոնյա երկու միսիոներների հետ։

Ըստ դատախազության՝ աղանդի որոշ հետևորդներ պատռել և այրել են Ղուրանը, անարգել կրոնական սրբավայրերը, ինչպես նաև աղոթել Իսրայելի ռազմական հաղթանակի համար։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026