05 Մայ
2026
19° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իր ամբողջ քաղաքական կենսագրությամբ ու վարքագծով՝ Զելենսկին միշտ բացահայտ ցուցադրել է ադրբեջանամետ դիրքորոշում․ միջազգայնագետ

Իր ամբողջ քաղաքական կենսագրությամբ ու վարքագծով՝ Զելենսկին միշտ բացահայտ ցուցադրել է ադրբեջանամետ դիրքորոշում․ միջազգայնագետ

Իր ամբողջ քաղաքական կենսագրությամբ ու վարքագծով՝ Զելենսկին միշտ բացահայտ ցուցադրել է ադրբեջանամետ դիրքորոշում, և այս մասով միշտ կողմնակալություն է դրսևորել, որովհետև նկատելի է, որ որպես երկրի ղեկավար՝ նա անաչառ, անկողմնակալ դրսևորում երբևիցե չի ունեցել, առավել ևս՝ պատերազմական տարիներին․ ABC Media-ի հետ զրույցում ասաց միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը՝ անդրադառնալով Ուկրաինայի նախագահի՝ Հայաստան այցին և մինչ այդ արված հայտարարություններին։

Ըստ Կարապետյանի՝ Ուկրաինան կարծում է, թե իրենց ու Ադրբեջանի քաղաքական ճակատագիրը նույնն է։

«Այսինքն՝ տվյալ դեպքում Ուկրաինան կարծում է՝ տարածքային ամբողջականության կորուստ են ունեցել, հիմա վերականգնման պրոցեսում են։ Նաև փաստ է այն, որ պատերազմի տարիներին ոչ մեկ, ուկրաինացի և ոչ մի բարձրաստիճան պաշտոնյայի շուրթերից չի հնչել հակափաստարկ, որ նրանք 2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ զենք-զինամթերք և որոշակի չափով սպառազինություն և քիմիական զենքեր չեն տրամադրել Ադրբեջանին։ Հետևաբար՝ նա խուսանավեց այդ ուղիղ հարցադրումից, հասկանալի է, որ չկա պատասխան»,-ասաց միջազգայնագետը։Նա նշեց, որ միջազգային նմանօրինակ ֆորումներին Հայաստանն իսկապես պիտի լավ պատրաստվի, քանի որ դա մեր միջազգային իմիջի հարցն է, բայց չի ընկալում Զելենսկիի վարքը։

«Ժամանելով Հայաստանի Հանրապետություն՝ նման երկրի ղեկավարը կարող է իրեն միմոսի պես դրսևորել, օրինակ՝ հագնել իր ռազմական համազգեստն ու գնալ Ռուսաստանի Դաշնության դեսպանատան դիմաց սելֆի անել»,-ասաց նա։

Կարապետյանը կարծում է, որ այս քայլով Զելենսկին ոչնչի չի հասնի։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026