
Բելառուսը բողոքի նոտա է հղել Հայաստանին․ պատճառն Ալեն Սիմոնյանի հայտարարությունն է
Բելառուսի արտաքին գործերի նախարարություն է կանչվել Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Արթուր Սարգսյանին․ այս մասին հայտնել են Բելառուսի ԱԳՆ-ից։
«Նրան վճռական բողոք է ներկայացվել և համապատասխան նոտա հանձնվել՝ կապված վերջերս հայկական կողմի ոչ բարեկամական գործողությունների հետ»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ։
Մինսկում դժգոհություն են առաջացրել Ալեն Սիմոնյանի խոսքերը․ նա հայտարարել էր, թե թույլ չեն տա, որ Հայաստանի Հանրապետությունը վերածվի մարզի և կառավարվի Բելառուսի պես։


