06 Մայ
2026
15° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ի՞նչ է հայտնի Փաշինյանի՝ 2026 թվականին Իրան կատարելիք այցի մասին․ Sputnik Արմենիա

Ի՞նչ է հայտնի Փաշինյանի՝ 2026 թվականին Իրան կատարելիք այցի մասին․ Sputnik Արմենիա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Իրան կատարելիք այցի օրը դեռևս որոշված չէ: «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակում Sputnik Արմենիային այս մասին ասել է Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին։

Նշենք, որ դեռ փետրվարին Շիրղոլամին հայտարարել էր, որ կողմերը նախատեսում են ռազմավարական համագործակցության փաստաթուղթ ստորագրել ենթադրաբար 2026 թվականին Փաշինյանի այցի ժամանակ:

«Այցի գաղափարը հնչեց, բայց հետո տեղի ունեցան մի շարք իրադարձություններ, այդ թվում՝ Իրանի դեմ պատերազմը, և երկիրն ամբողջությամբ կենտրոնացավ ագրեսիային հակազդելու վրա։ Արդյունքում որոշ ծրագրեր հետաձգվեցին»,- պարզաբանել է դիվանագետը։

Հայաստանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ֆոնին նա հույս հայտնեց, որ Երևանը, օգտագործելով իր ներուժն ու առկա հնարավորությունները, կկարողանա հավասարակշռված գործընկերություն պահպանել աշխարհաքաղաքական տարբեր դերակատարների հետ:

«Կարևոր է, որ հաշվի առնվեն տարածաշրջանի բոլոր խաղացողների շահերն ու մտահոգությունները»,- ընդգծել է դեսպանը։

Իրանցի դիվանագետը կարևորեց տարածաշրջանում կայունության և փոխգործակցության ամրապնդումը:

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026