
Ուկրաինայի հարցով մենք ՌԴ-ի դաշնակիցը չենք․ Փաշինյանի ճեպազրույցը՝ կետերով
Կառավարության նիստից հետո Նիկոլ Փաշինյանը պատասխանել է լրագրողների հարցերին։ Ճեպազրույցը կետերով ներկայացնում ենք ստորև․
- Ձեր նշած անձը (Սամվել Կարապետյանը-խմբ․) ո՛չ վարչապետի թեկնածու է, ո՛չ պատգամավորի։ Սահմանադրությունն արգելում է այդ մարդուն լինել վարչապետի կամ պատգամավորի թեկնածու։
- Զվարճալի է լսել, որ որևէ մեկը, որ ընդհանրապես թեկնածու չէ և չի կարող լինել, հայտարարում է, որ հաղթելու է։
- Ֆեյք նյուզից պրծանք, հիմա էլ ֆեյք թեկնածուների ձե՞ռքն ենք ընկել։
- Ես ՌԴ նախագահին տեղեկացրել եմ, որ քարոզարշավի բերումով չեմ կարողանա մասնակցել մայիսի 9-ի միջոցառումներին։
- Ձեր նշած անձը Տաշիրում վերջին տարիներին չի արել կառավարության արած ներդրումների 10 %-ը։
- Ուկրաինայի նախագահի այցի մասին․ մենք Ուկրաինայի հարցում Ռուսաստանի դաշնակիցը չենք, մենք հենվում ենք Ալմա-Աթայի հռչակագրի վրա։


