07 Մայ
2026
20° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանը, որին մենք սովոր ենք համարել եղբայրական երկիր, ծառայել է որպես հարթակ Զելենսկիի նման առաջնորդի համար․ ՌԴ ԱԳՆ

Հայաստանը, որին մենք սովոր ենք համարել եղբայրական երկիր, ծառայել է որպես հարթակ Զելենսկիի նման առաջնորդի համար․ ՌԴ ԱԳՆ

Զելենսկին օգտվել է իր երևանյան այցից՝ փորձելով դուրս գալ իր քաղաքական մոռացությունից և արտահայտել իր ռուսաֆոբ մտքերըանդրադառնալով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելինսկիի այցին ՀՀ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։   

Նրա խոսքով՝ Զելենսկիի այցը Երևան հայերին ցույց տվեց այն ապագան, որը նրանց համար պատրաստել է Եվրամիությունը։

«Ես անձամբ կարծում եմ, որ հրաշալի է, որ Զելենսկին այս օրերին այցելեց Երևան։ Թող Հայաստանի քաղաքացիները տեսնեն, թե ով է Բրյուսելի համար իրենց հաջող քաղաքականության խորհրդանիշը։ Զելենսկիի այցը Երևան հայ քաղաքացիներին ցույց տվեց այն ապագան, որը նրանց համար պատրաստել է Եվրամիությունը»,- նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:

Ըստ նրա՝ ռուսական հասարակությունը վրդովված է, որ միշտ եղբայրական երկիր համարվող Հայաստանը դարձել է Վլադիմիր Զելենսկիի համար հարթակ, որին այնտեղ ջերմորեն ընդունել են։

«Ռուսական հասարակությունը ոչ միայն խոր վրդովմունքով է տեսել, այլև հիշել է ամենից առաջ այն փաստը, որ Հայաստանը, որին մենք սովոր ենք համարել բարեկամական, եղբայրական երկիր, ծառայել է որպես հարթակ։ Ո՞ւմ համար։ Ահաբեկչի, նեոնացիստական Կիևի ռեժիմի առաջնորդի համար, որին շատ ջերմորեն ընդունել են Երևանում»,- նշել է նա։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026