
«Dai Dai»․ Շակիրան ներկայացրել է 2026 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնության պաշտոնական օրհներգի թիզերը
Կոլումբիացի փոփ աստղ Շակիրան ներկայացրել է 2026 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնության օրհներգի թիզերը․ գրում է Euronews-ը։
Նշվում է, որ սա 49-ամյա երգչուհու 4-րդ երաժշտական մասնակցությունն է ՖԻՖԱ-ի մրցաշարերին։
«Dai Dai» երգի ամբողջական տարբերակը կթողարկվի մայիսի 14-ին։ Երգի վերնագիրը՝ իտալերեն «Dai Dai», նշանակում է «Արի՛, արի՛»։ Շակիրան երգը կատարում է անգլերեն և իսպաներեն:
2026 թվականի Աշխարհի առաջնությունը կմեկնարկի հունիսի 11-ին։ Մրցաշարերը տեղի կունենան ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Կանադայում։


