08 Մայ
2026
19° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պաշտոնական Բաքուն «լուրջ սադրանք է համարել» ռուսական «Առաջին ալիքով» Լեռնային Ղարաբաղի քարտեզի ցուցադրումը

Պաշտոնական Բաքուն «լուրջ սադրանք է համարել» ռուսական «Առաջին ալիքով» Լեռնային Ղարաբաղի քարտեզի ցուցադրումը

Պաշտոնական Բաքուն «լուրջ սադրանք է համարել» Ռուսաստանի պետական «Առաջին ալիքով» քարտեզի ցուցադրումը Լեռնային Ղարաբաղի մասին հիշատակումը։

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այհան Հաջիզադեն դա համարել է «քաղաքական մանիպուլյացիա»։
Նա ընդգծել է, որ ադրբեջանական կողմն ակնկալում է, որ Ռուսաստանը պաշտոնական բացատրություն կտա այս հարցի վերաբերյալ, ինչպես նաև անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի ապագայում նմանատիպ միջադեպերը կանխելու համար։

«Ռուսական պետական հեռուստատեսությամբ հնացած, կեղծ և անջատողական պատմությունների տարածումը հակասում է ադրբեջանա-ռուսական հարաբերությունների ոգուն, ինչպես նաև փոխադարձ հարգանքի և բարիդրացիության սկզբունքներին, այդ թվում՝ հաշվի առնելով Ռուսաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ անվերապահ հարգանքի մասին բազմիցս հնչած հայտարարությունները», – նշվում է հայտարարության մեջ։

Հաջիզադեն անընդունելի է անվանել պետական լրատվամիջոցների «անպատասխանատու և կողմնակալ» մոտեցումը նման իրավիճակներին:

 

 

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026