
Երբ դեսպանին կանչում են ԱԳՆ ու բողոքի նոտա հղում, դա արդեն ճգնաժամ է․ ՌԴ-ում ՀՀ նախկին դեսպան
Երբ դեսպանին կանչում են ԱԳՆ ու բողոքի նոտա հղում, դա արդեն ճգնաժամ է․ «Հաղթանակի» զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ-ում ՀՀ նախկին դեսպան, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
«Ռուսական կողմը հստակ տվել է գնահատական, այն է՝ Ուկրաինայի նախագահը Հայաստանից հակառուսական հայտարարություններ է արել, սպառնացել Մոսկվային»,- նշել է Հարությունյանը։
Լրագրողի հարցին, թե «3 տարի առաջ Դուք ևս հրավիրվել էիք ՌԴ ԱԳՆ-ն, այդ ժամանակ նույնպե՞ս ՀՀ-Ռուսաստան հարաբերությունները լարված էին», նախկին դեսպանն արձագանքել է․ «Այո, այն ժամանակ էլ առանձին հարցեր կային։ Դրանց մի մասը հարթել ենք։
Միջպետական հարաբերություններում լարվածություններ լինում են, բայց դրանք միշտ քննարկվում են ու արզաբանվում։
Իսկ այժմ հայ-ռուսական հարաբերություններում առկա լարվածությունը գնալով աճում է»։


