
Սիրիայի մայրաքաղաքում պայթյուն է տեղի ունեցել․ կան վիրավորներ
Սիրիայի մայրաքաղաքի թաղամասերից մեկում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ. հաղորդում է SANA լրատվական գործակալությունը։
Հաղորդվում է, որ Ալ-Վուրուդ թաղամասում պայթեցվել է միկրոավտոբուս։ Մեքենայի մեջ վարորդ կամ ուղևորներ չեն եղել, սակայն մոտակայքում գտնվող մարդիկ վիրավորվել են։
Վիրավորները հոսպիտալացվել են և ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն։ Միջադեպի պատճառը դեռևս անհայտ է։


