14 Մայ
2026
23° c ԵՐԵՎԱՆ
23° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Fox News-ի թիմը Չինաստանում տուգանվել է՝ «երկու րոպեով» սխալ տեղում կայանման պատճառով

Fox News-ի թիմը Չինաստանում տուգանվել է՝ «երկու րոպեով» սխալ տեղում կայանման պատճառով

Fox News-ի հաղորդավար Բրետ Բայերը հայտարարել է, որ իր անձնակազմին Չինաստանում տուգանել են 40 դոլարի չափով՝ «երկու րոպե» սխալ տեղում կայանելու համար։ 

Բայերը գտնվում է Չինաստանում՝ իր «Special Report» հաղորդման շրջանակում լուսաբանելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա չինացի գործընկեր Սի Ծինպինի հանդիպումը:

Fox News-ի հաղորդավարն անդրադարձել է երկրում իրականացվող լայնածավալ հսկողության պրակտիկային:

«Պեկինում միայն այս տարի ավելացրել են 1500 տեսախցիկ։ Մեր վարորդը երկու րոպե սխալ տեղ էր կայանել, և նրա հեռախոսին մոտ 40 ԱՄՆ դոլարի չափով տուգանքի մասին ծանուցում է ուղարկվել»,- ասել է Բայերը։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026