
Հռոմի պապը՝ Nike-ի մարզակոշիկներով
Հռոմի պապ Լևոն XIV-ը նոր շունչ է հաղորդում պապական հանդերձանքին։
Առաջին ամերիկացի պապի՝ Վատիկանում անցկացրած տարիների մասին պատմող նոր վավերագրական ֆիլմի՝ «Leone a Roma»-ի թրեյլերում ուշադրություն են գրավել պապի ոչ ավանդական կոշիկները, որոնք հատկապես հետաքրքրել են սպորտային կոշիկների սիրահարներին․ գրում է People-ը։
Թրեյլերում երևում է՝ ինչպես է Լևոն XIV-ը քայլում խոտածածկ տարածքի վրայով․ նրա պապական հանդերձանքի տակից երևում են Nike ապրանքանիշի կոշիկները։
Հստակ չէ, սակայն, թե լուսանկարը երբ է արվել։
Հռոմի պապ Լևոն XIV-ն իր հագուստի ընտրության պատճառով նախկինում նույնպես հայտնվել է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։ 2025 թվականի հունիսին Վատիկանում ունեցած ելույթի ժամանակ Չիկագոյում ծնված Հռոմի պապը կրել է Chicago White Sox ամերիկյան պրոֆեսիոնալ բեյսբոլի թիմի գլխարկը։ Ավելի ուշ պարզ է դարձել, որ նա թիմի մեծ երկրպագուն է եղել դեռևս փոքր տարիքից։


