18 Մայ
2026
15° c ԵՐԵՎԱՆ
18° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՊՀ դիտորդական առաքելությունը սկսել է իր աշխատանքը ՀՀ խորհրդարանական ընտրություններից առաջ

ԱՊՀ դիտորդական առաքելությունը սկսել է իր աշխատանքը ՀՀ խորհրդարանական ընտրություններից առաջ

ԱՊՀ դիտորդական առաքելությունն այսօրվանից սկսել է դիտարկել ՀՀ ընտրարշավը․ ինչպես գրում է ТАСС-ը, այդ մասին հայտնել է ԱՊՀ գործադիր կոմիտեի մամուլի ծառայությունը։

Սա ԱՊՀ անդամ պետություններում ընտրությունների և հանրաքվեների 134-րդ և Հայաստանում 12-րդ դիտորդական առաքելությունն է։

Առաքելության ղեկավար, ԱՊՀ գլխավոր քարտուղարի տեղակալ Նուրլան Սեյթիմովը նշել է, որ դիտորդներն իրենց աշխատանքը հիմնում են քաղաքական չեզոքության և ընտրական գործընթացներին ու պետության ներքին գործերին չմիջամտելու սկզբունքների վրա։

Առաքելությունը բաղկացած է մոտավորապես 120 անդամից, որոնցից 8-ը կիրականացնեն երկարաժամկետ դիտարկում։

«Դիտորդական գործընթացի ամենակարևոր բաղադրիչները կլինեն անձնական հանդիպումները քաղաքական կուսակցությունների և դաշինքների ղեկավարության, պատգամավորության թեկնածուների և պետական մարմինների պաշտոնական ներկայացուցիչների հետ», – նշել է Սեյթիմովը։

Այս աշխատանքը կհամակարգի առաքելության շտաբը, որը սկսել է գործունեությունը։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026