
Իրան-ԱՄՆ բանակցությունները շարունակվում են․ Էսմայիլ Բաղայի
Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունները շարունակվում են Պակիստանի միջնորդությամբ․ Al Jazeera-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային։
«Ըստ էության, այն, ինչ մենք ուզում ենք ստանալ ոչ թե պահանջ է, այլ մեր իրավունքները», – ասել է նա բրազիլական Folha de Sao Paulo լրատվականի հետ զրույցում։
Ըստ Բաղայիի՝ Իրանը նաև պահանջում է վերացնել երկրի դեմ ԱՄՆ պատժամիջոցները։


