
ԱՄՆ-ում մեղադրանք են առաջադրել Ռաուլ Կաստրոյին. Reuters
ԱՄՆ-ում մեղադրանք են առաջադրել Կուբայի նախկին առաջնորդ Ռաուլ Կաստրոյին․ հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ամերիկացի անանուն պաշտոնյայի։
Կաստրոյին մեղադրանք է առաջադրվել ԱՄՆ քաղաքացիների սպանության դավադրության մեկ դրվագով, սպանության՝ 4 և ինքնաթիռի ոչնչացման 2 դրվագներով։
«Այս քայլը նշանավորում է Կարիբյան կղզու կոմունիստական կառավարության դեմ Վաշինգտոնի ճնշման արշավի սրումը», – նշված է լրատվականի հրապարակման մեջ։


