21 Մայ
2026
17° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ես վերահաստատեցի Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ Մակրոնն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել

Ես վերահաստատեցի Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ Մակրոնն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել

Ադրբեջանի ու Ֆրանսիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցելայս մասին նշվում է Ադրբեջանի նախագահի սոցիալական ցանցի էջում:

Հաղորդվում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այսօր զանգահարել է Ադրբեջանի ղեկավարին։ Հեռախոսազրույցի ընթացքում նրանք մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Ֆրանսիայի միջև երկկողմ հարաբերությունների օրակարգի, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։

Ադրբեջանի ու Ֆրանսիայի նախագահները քննարկել են նաև տարածաշրջանային և համաշխարհային հարցեր։

Մակրոնն, իր հերթին, գրառում է արել X հարթակում «Ես խոսեցի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ես վերահաստատեցի Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին և այս գործընթացի շարունակական առաջխաղացման կարևորությանը։ Մենք նաև քննարկեցինք տարածաշրջանային հարցեր և մեր երկկողմ հարաբերությունների զարգացման ներուժը»։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026