
Ֆրանսուհին իր 2 երեխաներին թողել է Պորտուգալիայի փողոցներից մեկում ու հեռացել․ նա ձերբակալվել է
Պորտուգալիայի ազգային գվարդիան (GNR) ձերբակալել է ֆրանսիացի կնոջ, որը կասկածվում է իր 2 փոքր երեխաներին փողոցում թողնելու համար․ երեխաներին այս շաբաթվա սկզբին գտել են պորտուգալական փոքրիկ քաղաքում միայնակ քայլելիս․ գրում է Reuters գործակալությունը։
Ֆրանսիայի իշխանությունները համաեվրոպական խնդրագիր էին հրապարակել՝ օգնելու գտնել կնոջը և 4 և 5 տարեկան երեխաներին, այն բանից հետո, երբ նրանք անհետացել էին Ֆրանսիայի Կոլմար քաղաքում գտնվող իրենց տնից։
Պորտուգալիայի դատական ոստիկանությունը հինգշաբթի տարածած հայտարարության մեջ նշել է, որ երեխաները հայտնաբերվել են երեքշաբթի Ալկասեր դու Սալ քաղաքի ճանապարհին․ նրանք, ըստ երևույթին, կորել են, երբ մայրը նրանց լքել է։
Կնոջից բացի ձերբակալվել է նաև 55-ամյա տղամարդ։


