26 Մայ
2026
24° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մոսկվան միշտ գործել է հայ ժողովրդի շահերից ելնելով․ Մարիա Զախարովա

Մոսկվան միշտ գործել է հայ ժողովրդի շահերից ելնելով․ Մարիա Զախարովա

Ռուսաստանը Հայաստանի հետ տնտեսական և հումանիտար համագործակցությունը զարգացնելու նպատակ ունիհայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։

«Մենք հանձնառու ենք տնտեսական և հումանիտար զարգացմանը, և մենք հանձնառու ենք տարածաշրջանում անվտանգային մարտահրավերները փոխադարձ հարգանքի հիման վրա լուծելուն», – նշել է ԱԳՆ խոսնակը։

Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունը ոչ միայն խոսքերով էր անհանգստանում Հայաստանի ապագայի համար, այլև կառուցում էր համակարգային քաղաքականություն, որն ուղղված էր պետության զարգացմանը։ Նա ընդգծել է, որ «Մոսկվան միշտ գործել է հայ ժողովրդի շահերից ելնելով»։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026