
Փաշինյանը կիսում է իր երկրի քաղաքացիների կյանքը վատթարացնելու Բրյուսելի տեսակետները․ Զախարովա
Նիկոլ Փաշինյանը երևի թե կիսում է Բրյուսելի տեսլականը՝ վատթարացնելու իր քաղաքացիների կյանքը, քանի որ նա իրեն կապում է Եվրամիության և նրա բյուրոկրատիայի հետ․ հայտարարել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։
«Եվ հիշո՞ւմ եք, որ Բրյուսելի բյուրոկրատիայի գլխավոր, ինչպես մենք հիմա հասկանում ենք, գործնական նպատակն է իրենց երկրների, իրենց միության երկրների քաղաքացիների՝ ավելի վատ, այլ ոչ թե ավելի լավ ապրելը։ Եթե Նիկոլ Վովաևիչ Փաշինյանն իրեն կապում է հատկապես Բրյուսելի բյուրոկրատիայի հետ, ապա նա, հավանաբար, նույնպես ընդունում է այս, այսպես կոչված, տեսլականները», – նշել է Զախարովան։
Ինչպես ընդգծել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը, ի տարբերություն ԵՄ-ի, ԵԱՏՄ-ի շրջանակներում համագործակցությունը քաղաքականացված չէ և կառուցվում է հարգանքի և հավասարության, ազատ շուկայի, արդար մրցակցության և օրենքի գերակայության սկզբունքների հիման վրա։


