
Հայաստանը պետք է շարժվի դեպի ԵՄ-ի հետ մերձեցում ոչ թե ՌԴ-ի և ԵԱՏՄ-ի, այլ իր հաշվին․ Պեսկով
Եվրամիությանը մերձենալու հետ մեկտեղ՝ Հայաստանը վաղ թե ուշ կհայտնվի այնպիսի իրավիճակում, երբ իր որդեգրած դիրքորոշումը կհակասի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) նորմերին․ ինչպես հայտնում է ТАСС-ը, այդ մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է շարժվի դեպի Եվրամիության հետ մերձեցում ոչ թե Ռուսաստանի և Եվրասիական տնտեսական միության, այլ իր հաշվին։
«Դեպի Եվրամիություն շարժվելը Հայաստանի բացարձակ ինքնիշխան իրավունքն է, սակայն Հայաստանը չի կարող և չպետք է դա անի ԵԱՏՄ երկրների հաշվին»,- նշել է Պեսկովը։
Նա նշել է, որ Հայաստանի՝ դեպի Եվրամիություն շարժվելու վերաբերյալ անորոշություններ չկան. ամեն ինչ պարզ է և թափանցիկ։


