04 Հնս
2026
24° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ-ի և ՌԴ-ի միջև հաստատված կապերի խզումը տեղի կունենա ավելի արագ, քան հնարավոր կլինի ձևավորել և ֆինանսավորել այլընտրանքային շուկաներ․ ռուսական մամուլի ամփոփում

ՀՀ-ի և ՌԴ-ի միջև հաստատված կապերի խզումը տեղի կունենա ավելի արագ, քան հնարավոր կլինի ձևավորել և ֆինանսավորել այլընտրանքային շուկաներ․ ռուսական մամուլի ամփոփում

Խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենում Ադրբեջանի հետ սահմանի հաստատման և խաղաղության պայմանագիր կնքելու շուրջ շարունակվող բանակցությունների ֆոնին։ Փաշինյանի կառավարությունը շատ բան է արել այս ճանապարհին. 2025 թվականի օգոստոսին Վաշինգտոնում նախաստորագրվել է խաղաղության պայմանագրի տեքստը, սակայն, խնդիրը վերջնականապես լուծելու համար Բաքուն պահանջում է, որ Երևանը Սահմանադրության նախաբանից հեռացնի Հայաստանի անկախության հռչակագրի հղումը․ գրել է РИА Новости-ին։

Հայաստանի կառավարությունն ու ընդդիմությունն առաջիկա խորհրդարանական ընտրությունները, ի թիվս այլ բաների, դիտարկում են որպես այս հարցի նկատմամբ հասարակության վերաբերմունքի և հարևանի հետ բանակցությունների ընդհանուր բովանդակության փորձություն։ Ավելին, 2025 թվականին Փաշինյանի կառավարությունը օրենքով ամրագրեց երկրի հանձնառությունը եվրոպական ինտեգրմանը։ Երևանը չի դիմել ԵՄ անդամակցության համար, բայց հայտարարել է կազմակերպությանը միանալու իր ցանկության մասին։

Գործակալությունը ներկայացրել է վարչապետի պաշտոնի հիմնական թեկնածուներին՝ Նիկոլ Փաշինյանին, Ռոբերտ Քոչարյանին և Սամվել Կարապետյանին։

ТАСС-ի հետ զրույցում փորձագետները նշել են, որ Հայաստանը կշարունակի արագացնել ԵՄ-ից և ԱՄՆ-ից ինստիտուցիոնալ կապիտալի ներգրավումը՝ միաժամանակ կառուցելով նոր լոգիստիկ շղթաներ Իրանի և Վրաստանի միջոցով։ Սակայն ռուսական շուկայի լիարժեք փոխարինումը, կորցրած առևտրային եկամուտները և դրամական փոխանցումների հոսքերը կպահանջեն հսկայական ուղղակի ներդրումներ, որոնք արևմտյան գործընկերները մինչ այժմ ապահովել են խիստ չափավոր չափաբաժիններով։

Տնտեսագետների կանխատեսման համաձայն՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև հաստատված կապերի խզումը տեղի կունենա ավելի արագ, քան հնարավոր կլինի ձևավորել և ֆինանսավորել այլընտրանքային շուկաներ, ինչը պայմաններ կստեղծի ռեցեսիայի գործընթացների համար հաջորդ երկու-երեք տարիների ընթացքում։

Московский Комсомолец-ը գրել է, որ խաղաղության աղավնին ծրտեց Փաշինյանի ձեռքի վրա։ Թռչունը կտրականապես հրաժարվեց մասնակցել ՀՀ վարչապետի PR արշավին։
Ինքնահայտարարված «խաղաղարար» ​​Նիկոլ Փաշինյանի փորձնը բախվեց աղավնու այս ֆարսին մասնակցելու կտրուկ մերժմանը։

Pravda.ru-ն գրել է, որ Նիկոլ Փաշինյանը վարպետորեն աղետը ներկայացնում է որպես ազգային հաղթանակ։ Մինչ Հայաստանը փորձում է նստել երկու աթոռի վրա, Եվրոպայում աճում է ապակառուցողական գաղափարախոսությունների աջակցությունն, ինչը պետք է արթնացման կոչ լինի Երևանի համար։ Այս սխալի գինը մահացու կլինի հայ ժողովրդի համար։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026