05 Հնս
2026
23° c ԵՐԵՎԱՆ
18° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մենք կհարգենք հայ ժողովրդի ցանկացած ընտրություն, բայց թող այդ ընտրությունը կատարվի․ Լավրով

Մենք կհարգենք հայ ժողովրդի ցանկացած ընտրություն, բայց թող այդ ընտրությունը կատարվի․ Լավրով

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն Известия-ի հետ զրույցում հայտարարել է, որ Հայաստանը փորձության է ենթարկվում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Եվրոպական միության (ԵՄ) միջև ընտրության առումով։

«Հարևան Հայաստանը նույնպես փորձության է ենթարկվում ԵՄ-ի «կամ-կամ, ընտրի՛ր» կլիշեով։ Նախագահ Պուտինը մանրամասն խոսել է այս մասին մայիսի 9-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում։ Հայաստանը պետք է ինքնուրույն որոշի, պետք է կատարի իր ընտրությունը՝ արդյոք ցանկանում է մնալ ԵԱՏՄ-ո՞ւմ, թե՞ միանալ ԵՄ-ին։ Մենք կհարգենք հայ ժողովրդի ցանկացած ընտրություն, բայց թող այդ ընտրությունը կատարվի», – նշել է նա։

Լավրովի խոսքով՝ եթե Երևանն արդեն ընդունել է օրենք, որով պաշտոնապես սկսում է իր շարժումը դեպի ԵՄ, դա նշանակում է, որ Հայաստանի իշխանություններն իրենք են հարցը հստակորեն դրել։

«Եթե նման օրենք գոյություն ունի, դա նշանակում է, որ դուք արդեն հարցը հստակորեն դրել եք, բայց եկեք պատասխանատու լինենք մեր խոսքերի և ժողովրդին ուղղված կոչի համար», – ընդգծել է նախարարը։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026