05 Հնս
2026
27° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Տղա՛ս, այս տարիներին դու շատ ես զգացել իմ բացակայությունը, բայց դա գին ունի․ Աննա Գրիգորյանը դիմեց որդուն

Տղա՛ս, այս տարիներին դու շատ ես զգացել իմ բացակայությունը, բայց դա գին ունի․ Աննա Գրիգորյանը դիմեց որդուն

Մենք թույլ չենք տալու, որ մեր տղաների թափած արյունը համարեն հանուն ոչնչի․ «Հայաստան» դաշինքի ամփոփիչ քարոզարշավի ժամանակ ասաց պատգամավորության թեկնածու Աննա Գրիգորյանը։

Նա ներկաների առաջ դիմեց որդուն։

«Տղա՛ս, այս տարիներին դու շատ ես զգացել իմ բացակայությունը, բայց դա գին ունի։ Քեզնից մի քանի տարի մեծ տղաներն էլ երազանքներ ունեին, սիրած աղջիկ ունեին, բայց նրանք զոհեցին ամեն բան հայրենիքի համար, մեզ համար։ Դու շարունակելու ես զգալ իմ բացակայությունը, որովհետև մենք էլ ենք խաղաղություն ուզում, բայց արժանապատիվ։ Ուզում ենք դուք ունենաք լավ կրթություն, պայծառ ու փայլուն Հայաստան»,- ասաց Աննա Գրիգորյանը։

Նա շնորհակալություն հայտնեց ու նշեց՝ որպես մայր՝ խաղաղություն է ուզում, ու խոստացավ՝ իրական խաղաղություն իրենք են բերելու։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026