05 Հնս
2026
17° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանում բոլոր դատավորները կդառնան դատավորների պարտականություններ կատարողներ․ Փաշինյանի ելույթը՝ կետերով

Հայաստանում բոլոր դատավորները կդառնան դատավորների պարտականություններ կատարողներ․ Փաշինյանի ելույթը՝ կետերով

ՔՊ գլխավոր և ամփոփիչ հանրահավաքին այսօր Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ամփոփիչ ելույթով։ ABC Media-ն առանձնացրել է մի քանի ուշագրավ կետեր։

  • Գլխավոր դատախազությունը ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանից ապօրինի գույքի համակարգով պահանջում է բռնագանձել ավելի քան 300 մլն դոլարի ապօրինի ձեռք բերված գույք, և ժողովրդից թալանվածը դատական համակարգը օր առաջ պետք է վերադարձնի պետությանը և ժողովրդին։
  • Մաֆիան արդեն կոնկրետ խաղում է ժողովրդի ներվերի հետ, և ես առերեսվում եմ այս փաստի հետ։ Ես կարևորում եմ անկախ դատական համակարգի գոյությունը, բայց ակնհայտ է, որ ՀՀ-ում, ցավոք, դեռևս չի հաջողվել այնպես անել, որ արդարադատությունը տեսանելի, հասկանալի և ընդունելի լինի ժողովրդին։ Ես հասկանում եմ՝ դուք կարող եք ասել՝ ինչու է, որ ես 8 տարի վարչապետ եմ և մինչև այժմ լուծված չէ այս խնդիրը, և ես ասում եմ՝ դրա համար առանցքային պատճառներից մեկը ՀՀ-ում ժողովրդի կողմից չընդունված Սահմանադրությունն է։
  • Դատաիրավական համակարգի մութ անկյուններում ծվարած մաֆիայի մետաստազների խնդիրը մենք չենք կարողանալու լուծել առանց սահմանադրական կարգավորումների․ այս է նաև պատճառը, որ ես չափազանց կարևորում եմ, որ մենք ընտրություններից հետո քննարկումներով և ժողովրդասկան պրոցեսներով ընդունենք նոր Սահմանադրություն, որ արդյունքում Հայաստանի բոլոր դատավորները կվերածվեն դատավորի պարտավորություններ կատարողների և վերանշանակում կստանան միայն նրանք, ովքեր կանցնեն բարեվարքության մի քանի շերտանի սկզբունքներ։
  • Պետության դեմ նյութվում է դավադրություն, և ես ոչ որպես վարչապետ, այլ որպես ՀՀ քաղաքացի՝ ՀՀ իրավապահ համակարգից ակնկալում և պահանջում եմ, որ բոլոր ընտրակեղծարարները, բոլոր ընտրակաշառք բաժանողները շատ արագ՝ ժամերի ընթացքում, առանց բացառության, հայտնվեն բանտերում… Էս պահից սկսած՝ ես պահանջում եմ, որ իրավապահ համակարգը գործի առավել արդյունավետ։
  • Ղարաբաղի պսևդոէլիտան և Հայաստանի պսևդոէլիտան տասնյակ տարիներ ձեզ պահել են պատանդի կարգավիճակում և այսօր էլ ուզում են պահել պանդուխտի և գաղթականի կարգավիճակում։ Մենք ձեզ ասում ենք՝ դուք այստեղ տնվոր չեք, դուք այստեղ տանտեր եք։
Ընտրություն 2026   Ընտրություն 2026