08 Հնս
2026
17° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ճապոնիայի քաղաքներից մեկում արջը ստիպել է իշխանություններին փակել բոլոր դպրոցները

Ճապոնիայի քաղաքներից մեկում արջը ստիպել է իշխանություններին փակել բոլոր դպրոցները

Ճապոնիայի Ուցունոմիա քաղաքում կասեցվել է բոլոր 94 տարրական և միջին դպրոցների աշխատանքը, քանի որ քաղաքում առաջին անգամ արջ է հայտնվել․ գրում է Reuters գործակալությունը։

Կես միլիոն բնակիչ ունեցող քաղաքի իշխանությունները հայտնել են, որ արջին առաջին անգամ տեսել են շաբաթ երեկոյան՝ բնակելի թաղամասում՝ այգու հարևանությամբ։

Կենդանին դեռևս ազատության մեջ է․ վերջին անգամ նրան նկատել են երկուշաբթի վաղ առավոտյան՝ դպրոցներից մեկից մոտ կես կիլոմետր հեռավորության վրա։

Նշվում է, որ Ճապոնիայում աճել են արջերի հարձակումների դեպքերը, այդ թվում՝ քաղաքային տարածքներում։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026